Լրահոս
Միջազգային
19:58
17.11.25
229

Թրամփն ուզում է առևտրային ուղի դարձնել Հարավային Կովկասը. ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյան՝ Երևանում

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը Երևանում է՝ քննարկելու Թրամփի ուղու կառուցման նախապատրաստական աշխատանքները: Նա արդեն հանդիպել է Հայաստանի արտգործնախարարի և վարչապետի հետ՝ ընդգծելով, որ նախագծի նպատակն է տարածաշրջանը դարձնել կարևոր առևտրային և տրանսպորտային միջանցք։ Ըստ կառավարության՝ Հուքերը հայտնել է, որ ԱՄՆ-Հայաստան աշխատանքային խմբերն արդեն սկսել են զբաղվել ծրագրի իրագործմամբ։ Էլիսոն Հուքերը Երևանից կմեկնի Բաքու, որտեղ Ալիևը շարունակում է Սյունիքով անցնող ճանապարհը «Զանգեզուրի միջանցք» անվանել՝ նշելով, որ շինարարությունն ավարտին է մոտենում: