Լրահոս
Միջազգային
16:36
10.01.26
252

Թրամփի «սև պլանը». վենեսուելական նավթով Ամերիկան կազատվի՞ ռուսական կախվածությունից

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի առևանգումից մեկ շաբաթ անց Սպիտակ տան ղեկավարը կոչ է արել խոշոր նավթային ընկերությունների ղեկավարներին ներդրումներ անել Վենեսուելայի նավթարդյունաբերության մեջ։ Դոնալդ Թրամփն ուզում է, որ նավթային ընկերությունները Վենեսուելայում առնվազն 100 միլիարդ դոլար ներդնեն, սակայն ընկերությունները դեռևս զգուշանում են: Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ Exxon Mobil-ի գործադիր տնօրեն Դարեն Վուդսը բացահայտ հայտարարել է, որ առանց լայնածավալ բարեփոխումների «այսօր Վենեսուելայում ներդրումներ կատարելն անհնար է»։