Լրահոս
Հայաստան
20:15
12.07.25
374

Թուրքը մեր բողազին ա նստել․ Նիկոլը գնում-գալիս է ու նրանց կամքը կատարում է․ Հարություն Աղա֊Սարգսյան

Img default alt hy

Yerevan․Today-ը գրում է․ «Եկեղեցին միշտ էլ իր դերն ունեցել ա․ էն ժամանակ մեր եկեղեցիները մասնակից են եղել պատերազմին, հոգևորականները մասնակից են եղել պատերազմին։ Էն ժամանակ ազգային էին, հերոս էին, հոգևորական էին, բայց էսօրվա մեր եկեղեցին, որ վարկաբեկում ենք, ինչ անուն ասես դնում ենք․․․ Քաղաքականության է մասնակցում․․․»,- տեսաուղերձում ասում է ամերիկաբնակ մտավորական Հարություն Աղա֊Սարգսյանը։ Ապա շարունակում է․ «էդ ո՞նց եղավ 15 թվականին, որ եկեղեցին օգնում էր ֆիդայիններին, օգնում էր ազգին, կերակրում էր աղքատներին, էն ժամանակ քաղաքականություն չէր, հայապահպանություն էր․ բայց այսօր, որ հայապահպանության համար եկեղեցին անհանգստանում է, ասում են՝ քաղաքական գործիչներ են հոգևորականները, բայց ոչ՝ հոգևորական։

Տարբերութունը չեմ տեսնում, թե ոնց կարղ է էն ժամանակ հոգևորականին համարեին նվիրյալ, որովհետև վիրավոր է բուժել փամփուշտ ա պահել, իսկ էսօր․․․ Պարսիկն ու Իսրայելը որ կռվում են, եթե իմ Վեհափառը խառնվի, դա քաղաքականություն է, բայց եթե իմ Վեհափառը անհանգիստ է էսօրվա իրավիճակից և ձայն է բարձրացնում, մեր սրբազանները, որ տեսնում են էս ամենը, ձայն են բարձրացնում, դառնում են քաղաքական գորիչներ, ոչ թե հայրնասերներ, մտավորականներ։

Պետք է ազգս խելացի դատի։ Օրհասական ժամանակ է էսօր, վճռորոշ ժամանակ է, թուրքը մեր բողազին ա նստել։ Նիկոլը գնում-գալիս է ու նրանց կամքը կատարում է։ Ո՞ւմ կամքն է, որ Նիկոլը որոշեց վարկաբեկել Վեհափառին։ Ո՞ւմ կամքն էր, Էրդողանի՞, Ալիևի՞, ո՞ւմ կամքն է կատարում։ Ինքը հայտարարում է, թե քրիստոնյա է, Սուրբ Առաքելական եկեղեցու զավակ։ Սուրբ Առաքելական եկեղեցու զավակը նման կերպով անհնար է, որ վարկաբեկի Վեհափառին, մեղք գործել է վեհափառի հագուստը վարկաբեկելը, Վեհափառին վարկաբեկելը։ Մեղք մեզ, որ հասել ենք էն վիճակին, որ պատերազմ ենք հայտարարել մեր Մայր Աթոռի դեմ։ Մեղք մեզ»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։