Լրահոս
Աշխարհ
19:30
22.02.23
433

Թուրքիայում վրացի փրկարար է կյանքից զրկվել

Img default alt hy

Թուրքիայում վրացի 35-ամյա կամավոր Դանիել Բուլկաշվիլին մահացել է փլատակներում աշխատելիս։ Aliq.ge-ի փոխանցամբ՝ այս մասին սոցիալական ցանցերում հաղորդագրություններ են տարածել նրա ընկերները։

Դանիել Բուլկաշվիլին Բաթումիից մեկնել է աղետի գոտի փետրվարի 7-ին՝ երկրաշարժի հաջորդ օրը։

Նշվում է, որ ցնցումների հետևանքով վնասված շենքում փլատակ է ընկել նրա վրա։

Մահացածի ընկերը՝ Գիորգի Դիասամիձեն AMBEBI.GE-ին հայտնել է, որ Դանիել Բուլկաշվիլին քաղաքացիական ակտիվիստ էր, հակաօկուպացիոն շարժման անդամ և ՄԱՇ-ի համակիր։ Հինգ ամիս առաջ նա վերադարձել է Ուկրաինայից, որտեղ կռվել է Ուկրաինայի զինված ուժերի կողմից։