Լրահոս
Միջազգային
14:24
11.06.22
242

Թուրքիայում երկրաշարժ է գրանցվել

Img default alt hy

Թուրքիայի Անթալիա քաղաքում 4,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Տեղեկությունը հայտնել է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Թուրքիայի արտակարգ իրավիճակների կանխման և հետևանքների վերացման վարչությանը (AFAD):

Ըստ հաղորդագրության` երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով 05։05-ին (Երևանի ժամանակով` 06։05):

Երկրաշարժի օջախը գտնվել է 14,2 կմ խորության վրա:

Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։