Լրահոս
Տարածաշրջան
17:07
07.09.22
226

Թուրքիայում անտառային հրդեհ է բռնկվել «Աքքույու» ատոմակայանի շրջանում

Img default alt hy

Անտառային հրդեհ է բռնկվել թուրքական Մերսինի Գյուլնար շրջանում, որտեղ գտնվում է «Աքքույու» ատոմակայանը, «Shantnews.am»-ի փոխանցմամբ՝  գրում է Sabah թերթը:

«Անտառային հրդեհ է բռնկվել Մերսին-Անթալիա մայրուղու Բյույուկեչելի թաղամասում՝ Մերսին քաղաքի Գյուլնար շրջանում։ Այն ժամանակ, երբ անտառային հրդեհների դեմ պայքարում գործի էր դրվել հինգ ինքնաթիռ, երեք ուղղաթիռ և 300 աշխատող, մոտակա 30 տների բնակիչները տարհանվել էին նախազգուշական նպատակներով: Այստեղ բնակվող քաղաքացիները տեղափոխվել են դպրոցի այգի»,- գրում է թերթը։

«Աքքույու»- ն Թուրքիայում կառուցվող առաջին ատոմակայանն է։