Լրահոս
Միջազգային
12:38
04.10.22
150

Թուրքիայի և Ռուսաստանի բանակցություններում գազի շուրջ խնդիր չկա

Img default alt hy

Անկարան և Մոսկվան քննարկում են ռուսական գազի դիմաց վճարումների չհետաձգումը, բանակցություններն անցկացվում են գնի շուրջ, այս առումով ոչ մի խնդիր չկա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտարարել Է Անկարայի մի աղբյուր:

Bloomberg գործակալությունը նախօրյակին, վկայակոչելով աղբյուրների, գրել Է, որ Թուրքիան Ռուսաստանին խնդրել Է հետաձգել բնական գազի դիմաց Անկարայի վճարումների մի մասը մինչև 2024 թվականը՝ փորձելով մեղմացնել տնտեսական վնասը Էներգակիրների բարձր գներից: Աղբյուրները նշել են, որ առայժմ պարզ չԷ, թե կհանգեցնեն արդյոք բանակցությունները որևԷ համաձայնության:

«Խոսքը ոչ թե հետաձգելու, այլ գնի մասին Է, չԷ որ ավելի վաղ պարտավորագրերում հաշվի Էին առնվել եվրոպական սակարանների գնանշումները, գինը բարձր Է եղել: Այժմ պայմանները փոխվել են, ինչպես հայտնի Է, ձեռք Է բերվել ռուբլով գազի մասնակի վճարման շուրջ համաձայնություն: Ոչ մի խնդիր բանակցություններում (գազի շուրջ) չկա, ամեն բան հիմնվում Է երկու ղեկավարների վստահության և վերաբերմունքի վրա»,-ասել Է ՌԻԱ Նովոստիի զրուցակիցը: