Լրահոս
Քաղաքական
20:28
04.07.22
206

Թուրքիայի ԱԳՆ-ն կրկին բողոքել է Հայաստանի ընդդիմությունից․ Արտակ Զաքարյան

Img default alt hy

Թուրքիայի ԱԳՆ-ն կրկին բողոքել է Հայաստանի ընդդիմությունից: Այս մասին գրել է ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը:

«Հայտարարության մեջ ասվում է, որ Հայաստանում ընդդիմությունը թույլ չի տալիս, որպեսզի հայ ժողովրդի վերջնական ու անվերադարձ կապիտուլյացիայի հաշվին լուծվի Հարավային Կովկասում, իսկ հետո նաև միջինասիական տարածաշրջանում թուրք-ադրբեջանական գերակայության հարցը:

Չի բացառվում, որ Նիկոլը Թուրքիայում բողոքած լինի` ասելով, որ ընդդիմությունը թույլ չի տալիս ձեր դարավոր երազանքն իրականացնեմ»,- գրել է Զաքարյանը: