Լրահոս
Միջազգային
15:20
08.09.22
120

Թուրքիան զգուշացում է ստանում ԱՄՆ-ից. Վաշինգտոնը չի հանդուրժում լարվածություն՝ ՆԱՏՕ-ի ներսում

Միացյալ Նահանգների Պետքարտուղարությունը արձագանքել է Անկարայի մեղադրանքներին, թե իբր Հունաստանն օկուպացրել է Էգեյան ծովի կղզիները: «Հունաստանի ինքնիշությունն իր կղզիների նկատմամբ անվիճելի է»,- հայտարարել է արտաքին քաղաքական գերատեսչությունը:

Պետքարտուղարությունը նշել է, որ հատկապես Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին այդպիսի հայտարարությունները կարող են մեծացնել լարվածությունը ՆԱՏՕ-ի դաշնակիցների միջև։

«Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին զերծ մնալ ագրեսիվ հռետորաբանությունից և գործողություններից»,- նշված է Պետդեպի տարածած հաղորդագրությունում: