Լրահոս
Արտաքին քաղաքականություն
14:00
06.07.22
175

Թուրքիան և Պակիստանը քննարկել են պաշտպանության ու անվտանգության ոլորտում համագործակցության հարցեր

Img default alt hy

Թուրքիայի ցամաքային ուժերի հրամանատար, բանակի գեներալ Մուսա Ավսևերը Պակիստանի Ռավալպինդի քաղաքում հանդիպել է պակիստանցի իր գործընկերոջ՝ բանակի գեներալ Ջավիդ Բաջվայի հետ, «Aysor.am»-ի փոխանցմամբ՝ հայտնում է «Ermenihaber»-ը։

Պակիստանի զինված ուժերի հաղորդմամբ՝ կողմերը քննարկել են պաշտպանության և անվտանգության ոլորտին առնչվող համագործակցության, ինչպես նաև փոխադարձ և մասնագիտական ​​հետաքրքրություն ներկայացնող հարցեր։

Բաջվան հայտնել է, որ Պակիստանը մեծ նշանակություն է տալիս Թուրքիայի հետ հարաբերություններին, որոնք ունեն խոր պատմական, մշակութային և կրոնական կապեր։

Կողմերը պայմանավորվել են բարելավել ռազմական հարաբերությունները, հատկապես վերապատրաստման և ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում։