Լրահոս
Արցախ
16:43
06.07.22
710

Թուրքական ընկերություններն Արցախի օկուպացված տարածքներում 1 մլրդ դոլար ներդրում կանեն

Img default alt hy

Report-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի դեսպանատան առևտրային հարցերով գլխավոր խորհրդական Յաղուբ Սեֆերը Բաքվում կայացած Կասպյան էներգետիկ ֆորումի հատուկ նիստում հայտնել է, որ 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում գործում է 30 թուրքական ընկերություն։

Սեֆերը նշել է, որ խոսքը 1 մլրդ ԱՄՆ դոլարի ներդրումների մասին է, որոնք կներդրվեն այս ընկերությունների կողմից։ Նա վստահություն է հայտնել, որ ներդրումների այս ծավալը կշարունակի աճել։