Լրահոս
Քաղաքական
23:10
30.06.25
170

Թուրքական սպանդանո՞ց, թե՞ վերադարձ ազգային արժեքներին. եկեղեցու թուլացումն սպառնալիք է պետությանը

 

Հայ Առաքելական եկեղեցին ամենամեծ դերն ունի ավանդական արժեքների և ազգապահպանման գործում: Եվրասիա հասարակական կազմակերպության կազմակերպած կլոր սեղան քննարկման բանախոսների կարծիքն է: Նաև սոցիալական հարցումներն են այդ մասին վկայում: Քաղաքագետների, փորձագետների խոսքով՝ հայ հասարակության գերակշիռ մասը վստահում է եկեղեցուն ու պատրաստ է պաշտպանել մեր հոգևոր տունը ցանկացած արշավից: