Լրահոս
Քաղաքական
17:15
03.10.22
102

Թուրքական մամուլում շարունակում են քննարկել Փելոսիի այցը Հայաստան

Img default alt hy

Թուրք սյունակագիր Ահմեթ Գյոքսենն իր թղթակցած լրատվական կայքում հրապարակել է «‎Կոչի պատասխանը» վերանգրով հոդված, որտեղ անդրադառնում է Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պլատի խոսնակ Նենսի Փելոսիի՝ Հայաստան կատարած այցին, փոխանցում է «Ermenihaber»-ը։

Գյոքսենը հետևյալ շեշտադրումն է արել.

«Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին, ում այցը Թայվան իրադարձային էր, այժմ էլ Հայաստանում է հրահրումներ առաջացնում։

Փելոսին մեղադրում է Ադրբեջանին Հայաստանի վրա հարձակվելու մեջ: Հասկանալի է,որ նման դիրքորոշմամբ Նա նպատակ ունի կողմերին զենք վաճառել»‎:‎