Լրահոս
Հասարակական
21:30
06.06.25
211

Թուրք և ռուսաստրուկ են հայերը անվանում իրար. Մատվիենկոյին Փաշինյանն ասում է՝ Պուտինի հետ խնդիր չունի

 

Հայ-ռուսական հարաբերությունների լարվածության պիկին՝ վերջին երեք շաբաթում երկրորդ ռուս բարձրաստիճան պաշտոնյան է Հայաստան եկել: Արտգործնախարար Սերգեյ Լավրովի այցից 17 օր անց Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի նախագահ Վալենտինա Մատվիենկոն է Երևանում: Նա հանդիպումներ է ունեցել Հայաստանի վարչապետի, Ազգային ժողովի նախագահի հետ: Մատվիենկոյի այցը ուղեկցվել է Ռուսաստանի դեմ բողոքի և աջակցության հակընդդեմ ակցիաներով: