Լրահոս
Քաղաքական
18:30
02.10.22
125

Թող ազգային փոքրամասնությունների իրավունքները պաշտպանված լինեն խաղաղ հայրենիքում. Ռուստամ Բաքոյանի ուղերձը

Img default alt hy

ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուստամ Բաքոյանը շնորհավորել է Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների տոնի կապակցությամբ։

«2021 թվականի սկզբին ընդունվեց «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, որով առաջարկեցի ՀՀ-ում սահմանել Ազգային փոքրամասնությունների օր՝ հոկտեմբերի առաջին կիրակի օրը:

Կրկին շնորհավորելով բոլորիս` մաղթում եմ խաղաղություն մեր երկրին, նորանոր ձեքբերումներ ի նպաստ պետականության ամրապնդման:

Եվ թող ազգային փոքրամասնությունների իրավունքները պաշտպանված լինեն խաղաղ հայրենիքում»,- նշված է գրառման մեջ։