Լրահոս
Իրավական
23:00
06.07.22
146

Թմրանյութի հայտնաբերում Արենի գյուղում

Img default alt hy

Եղեգնաձորի բաժնի պարեկապահակետային ծառայության դասակի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ տեղեկություններ էին ստացել։ Հունիսի լույս 29-ի գիշերը ձեռնարկած միջոցառման արդյունքում Արենի բնակավայրում հայտնաբերվեց ու Եղեգնաձորի բաժին բերման ենթարկվեց 37-ամյա մի տղամարդ՝ իր վարած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով:

Ավտոմեքենայի զննությամբ հայտնաբերվեց մարիխուանայի նմանվող զանգվածով փաթեթ: Տղամարդը հայտնեց, որ թմրամիջոցն իր օգտագործման համար է:

Նշանակվել է փորձաքննություն։ Հանգամանքները պարզվում են։