Լրահոս
Հասարակական
13:34
27.06.22
149

«Տիրություն անող չունենք». Լարսը փակ է, բեռնատարներում ապրանքը փչանում է

Լարսում արտակարգ իրավիճակ է: Ըստ վրացական աղբյուրների՝ առատ տեղումների հետևանքով վարարել են Թերգի և Դևդորակ գետերը, վնասել Վրաստանը Ռուսաստանին կապող ճանապարհի մի հատվածը: Այնտեղ նորից բեռնատարների տասնյակ կիլոմետրանոց հերթեր են:

Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ ճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար, քանի որ եղանակի պատճառով քարաթափման վտանգ կա: