Լրահոս
Մշակույթ
16:15
09.01.26
116

Տիգրան Մանսուրյանի տարեդարձը կնշվի կոմպոզիտորին նվիրված համերգային ծրագրով

Img default alt hy

Կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանի տարեդարձի առթիվ հունվարի 28-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա «Սիմֆոնիկ Մանսուրյան» համերգային երեկոն։

Համերգին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ կհնչեն Մանսուրյանի՝ հայկական կինոնկարների և թատերական ներկայացումների համար գրված ստեղծագործությունները։

Համերգը նախաձեռնել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ու Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը։ Համերգին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ կհնչեն Մանսուրյանի՝ հայկական կինոնկարների և թատերական ներկայացումների համար գրված ստեղծագործությունները։Համերգի գործընկերն է Հայաստանի կինոյի հիմնադրամը։