Լրահոս
Քաղաքական
21:34
08.07.25
458

Տղե´րք, Վեհարանի հետ կապված ապօրինի հրաման չկատարե´ք, հետո Ձեր խղճի հետ չեք կարող ապրել. փաստաբան

Img default alt hy

Փաստաբան Սերգեյ Հարությունյանը դիմել է իրավապահ կառույցների ներկայացուցիչներին՝ խնդրելով և հորդորելով, որ Վեհարանի հետ կապված ապօրինի հրաման չկատարեն։

«Այսօր մամուլում լուր տարածվեց, որ առավոտյան մոբիլիզացվել է Երևանի և մարզերի քննչական ռեսուրսը (100-ից ավելի քննիչներ) Վեհարանում քննչական գործողություններ կատարելու համար:

Քննչական կոմիտեում և դատախազական համակարգում ունեմ ընկերներ (ցավոք կամ բարեբախտաբար նաև նախկին), համակուրսեցիներ, բազմաթիվ մտերիմներ և ծանոթներ, որոնցից ոմանք վերջին տարիների ընթացքում ընկրկել են վարչախմբի բիրտ ճնշումներին և գործիք են դարձել քաղաքական մեծածավալ հետապնդումների ժամանակ:

Խնդրում և հորդորում եմ բոլորին, տղե´րք, Վեհարանի հետ կապված ապօրինի հրաման չկատարե´ք, հետո Ձեր խղճի հետ չեք կարող ապրել, ամեն բան անցողիկ է, և նաև` ոչինչ և ոչ ոք չի մոռացվելու...»,- նշել է Հարությունյանը։

Փաստաբանը հավելել է՝ «տուն էինք պահում» արդարացումը չի անցնելու։