Լրահոս
Աշխարհ
10:29
07.09.22
207

Տղամարդը կենդանության նշաններ է ցույց տվել իր մարմինն օրգանների համար նվիրաբերելուց վայրկյաններ առաջ

Img default alt hy

Սխալմամբ մահացած ճանաչված ամերիկացի տղամարդը կենդանության նշաններ է ցույց տվել իր մարմինն օրգանների համար նվիրաբերելուց վայրկյաններ առաջ: «Shantnews.am»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «The Mirror»-ը։

37-ամյա Ռայան Մարլոուն երկու շաբաթ է անցկացրել հիվանդանոցում՝ լիստերիայով վարակվելուց հետո։ Վարակի պատճառով նրա մոտ գլխուղեղի ուռուցք է զարգացել։ Հիվանդի վիճակն աստիճանաբար վատացել է, բժիշկներն արձանագրել են ուղեղի մահ։

Տղամարդու ընտանիքը համաձայնել է իր մարմինը նվիրաբերել օրգանների համար։ Բժիշկները հայտնել են, որ Մարլոուն կմնա կենսապահովման համակարգին միացված այնքան ժամանակ, քանի դեռ չեն հայտնաբերվել հանգուցյալի սրտի, թոքերի և լյարդի փոխպատվաստման ռեցիպիենտներ:

Երբ ընտանիքը հավաքվել է հիվանդի մահճակալի մոտ, որպեսզի հրաժեշտ տար նրան, նա ոտքը շարժել է։ Համակարգչային տոմոգրաֆիան նաև արձանագրել է ուղեղի ակտիվության նշաններ։ Տղամարդու կնոջ՝ Մեգանի խոսքով՝ դա տեղի է ունեցել այն ժամանակ, երբ մարմինն արդեն պատրաստվում էին տանել օրգանները հանելու համար։

Բժիշկները կոնսիլիում են հավաքել և եզրակացրել, որ սխալ է թույլ տրվել: Տղամարդը դեռ ողջ է, սակայն ծայրահեղ ծանր վիճակում է՝ խոր կոմայի մեջ։