Լրահոս
Քաղաքական
21:12
11.06.22
177

Թևերը ոլորած քաղաքացիներ և Փաշինյանի հետ ձեռքսեղմումներ. Արարատի մարզում «ծափ տվեցին» վարչապետին

Հայաստանի վարչապետի՝ Արարատ այցից առաջ ոստիկանության մեծաթիվ ուժեր են տեղափոխվել մարզ: Փաշինյանի մուտքը փորձել են փակել քաղաքացիները՝ նշելով, որ նա իրավունք չունի համայնքներ գնալու: Այս մասին գրում է «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը։

Փաշինյանի այցի դեմ բողոքող քաղաքացիներին բերման են ենթարկել: Դեռևս հայտնի չէ վարչապետի՝ Արարատ աշխատանքային այցի նպատակը: