Լրահոս
Իրավական
22:05
13.06.22
134

Տեսչական մարմինը Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման ճանապարհով անցնող 49 բեռնատարների նկատմամբ արձանագրություններ է կազմել

Img default alt hy

«ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը վերահսկողություն է իրականացրել միջպետական, հանրապետական նշանակության ավտոճանապարհներով ծանրաքաշ բեռնափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների նկատմամբ:

Տեսչական մարմնի տրանսպորտային անվտանգության վարչության, Վայոց ձորի տարածքային բաժնի մասնագետները «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության աշխատակիցների հետ 2022 թվականի մայիսի 25- 27-ը և հունիսի 8-10-ը ներառյալ մշտադիտարկել են Վայոց ձորի մարզով անցնող Մ-2, Երևան- Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի Իսլամական Հանրապետության սահման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի վրա ծանրաքաշ և մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցների նկատմամբ։

Մշտադիտարկման արդյունքում Տեսչական մարմինը, ղեկավարվելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքով, 49 տրանսպորտային միջոցի նկատմամբ կազմել է տրանսպորտի բնագավառում վարչական իրավախախտում կատարելու վերաբերյալ 10 արձանագրություններ»,- նշված է ՔՏՀԱ հաղորդագրությունում։