Լրահոս
Հասարակական
13:50
30.11.25
600

Տեր Արարատին հարցրեք. Տեր Շահեն չգիտի` ինչ ասել

Img default alt hy

«Տեր Արարատից հարցրեք, ինքն է պատարագիչը»,- «News.5tv.am»-ի հետ զրույցում ասաց Տեր Շահե քահանան` պատասխանելով հարցին, թե ինչու են զեղչել Վեհափառ Հայրապետի անունը։

«Տեր Արարատից հարցրեք»,- ասաց նա։

Հարցին, թե ինչու է թույլ տվել, որ իր հոգևոր եղբայրը կիրակնօրյա պատարագի ժամանակ զեղչի Նավասարդ սրբազանի և Վեհափառ Հայրապետի անունը, տեր Շահեն ասաց, որ չի ուզում պատասխանել։

«- Չե՞ք ուզում պատասխանել։

- Չէ, ցավդ տանեմ, չէ»:

Ավելի վաղ Տեր Շահեն լրատվամիջոցներից մեկին խոստացել էր, որ պատարագը սահմանված կարգով է ընթանալու, և Վեհափառի անունը չի զեղչվելու: