Լրահոս
Հասարակական
19:36
26.11.25
192

Տավուշում վթարի ենթարկված հրշեջ-փրկարարներից չորսը հոսպիտալացվել է․ նոր մանրամասներ

Img default alt hy

ՀՀ Առողջապահության նախարարությունից հաղորդում են․

«Ծառայողական պարտականությունները կատարելիս այսօր Տավուշում վթարի ենթարկված հրշեջ-փրկարարներից չորսը հոսպիտալացվել է:
Նրանցից երեքի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, մեկինը` բավարար:

Կազմակերպվել է տուժածներից երեքի տեղափումը երևանյան բժշկական հաստատություններ, մեկ փրկարար բուժում է ստանում մարզային բժշկական կենտրոնում:

Տուժած փրկարարների կյանքին վտանգ չի սպառնում»: