Լրահոս
Հասարակական
23:30
06.07.22
312

Տավուշում 65-ամյա տրակտորիստը գլորվել է ձորը, կա վիրավոր

Img default alt hy

«Shamshyan.com»-ի տեղեկություններով Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ հուլիսի 4-ին Տավուշի մարզում տեղի ունեցած  արտակարգ դեպքի փաստով: Այդ օրը՝  ժամը 12:15-ի սահմաններում,  Տավուշի մարզի բնակիչ, 65-ամյա Հրաչիկ Վ.-ն իր վարած «Տ-80» անվավոր տրակտրոով Ներքին Կարմիր Աղբյուր  բնակավայրի գերեզմանների ճանապարհին՝ վերելքի վրա, ըստ նախնական տեղեկությունների՝ չի կարողացել առաջ ընթանալ, կորցրել է կառավարումը և  հետընթացքով գլորվել ձորը: 

Վթարի հետևանքով Հրաչիկ Վ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Բերդ» բժշկական կենտրոն: