Լրահոս
Հասարակական
11:34
22.11.25
451

Տավուշի, Գեղարքունիքի մարզային բոլոր հրշեջ ծառայությունները ընդգրկված են. ի՞նչ իրավիճակ է Ճամբարակում

Img default alt hy

Ճամբարակում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են, ընթացքի ու հրդեհի մասշտաբների վերաբերյալ «News.5tv.am»-ը զրուցել է Ճամբարակի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Արտակ Ստեփանյանի հետ:

- Պարոն Ստեփանյան, հրդեհաշիջման աշխատանքները ի՞նչ փուլում են, ստացվո՞ւմ է կրակը մեկուսացնել:

- Հիմնականում վտանգավոր տեղերը ամբողջությամբ մարված է, վտանգավոր անտառային գոտիներին ու բնակավայրերին չեն թողել, որ մոտենա: Անընդհատ օջախներ են հայտնվում, բայց հսկողության տակ են պահում:

- Քանի՞ օր է, ինչ հրդեհը բռնկվել է:

- Երկեր ժամանակ տարբեր օջախներ տարբեր հեռավորությունների վրա առաջանում էին, ընթացքում մարում էին: Հրկիզումներ էին լինում եղանակային պայմաններից ելնելով, տարբեր օջախներ են առաջանում, բայց հեռու սարերում, հիմնականումխոտածածկ տարածքներ են:

- Բնակավայրերին չի՞ մոտեցել կրակը:

- Ոչ, բնակավայերին վտանգ չկա:

- Իսկ ծավալները մե՞ծ են:

- Հա, բավականին մեծ մակերես է զբաղեցնում, տարբեր տեղերում եթե իրար գումարենք, մեծ մակերես է զբաղեցնում:

- Մե՞ծ ուժեր են ներգրավված հրդեհաշիջման աշխատանքներին:

- Տավուշի, Գեղարքունիքի մարզային բոլոր ծառայությունները ընդգրկված են:

- Ավիացիա ներգրավվա՞ծ է:

- Ոչ, դեռ ավիացիայի կարիք չի առաջացել: Ոււղակի որպես կանոն տարվա այս ժամանակահատվածում ձնածածկույթ է լինում, հիմա դրա բացակայությունն է հիմնականում, որ պատճառ է դարձել հրկիզումների:

- Վարկած կա, որ ադրբեջանցի զինծառայողների կրակից է հրդեհ բռնկվել, հնարավո՞ր է:

- Չէ: