Լրահոս
Տեսանյութեր
10:36
07.09.22
793

Տարօրինակ արարածը դուրս է եկել ավազից և ողջունել տղային․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Img default alt hy

Ուելսում տարօրինակ արարածը դուրս է եկել ավազից և ողջունել հնգամյա տղային, որը ծնողների հետ լողափում հանգստանում էր: «Shantnews.am»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Daily Post-ը։

Տարօրինակ արարածի հետ հանդիպումը տեղի է ունեցել օգոստոսի վերջին, երբ Ջոզեֆը և նրա ծնողները արձակուրդ էին մեկնել: Տղայի մայրը՝ Դեբին, նկարահանել է, թե ինչպես է իր որդին վազում ավազի վրայով և ուրախանում, իսկ հետո տեսանյութը տեղադրել սոցիալական ցանցում։

Այս տեսանյութի շնորհիվ է, որ ընտանիքը ուշադրություն է դարձրել արարածին: Դեբիի նկարահանած կադրերում երևում է, թե ինչպես է այդ արարածն ավազի միջից դուրս թռչում տղայի հետևից և շրջվում նրա ուղղությամբ։ Միևնույն ժամանակ, թվում է, թե այն գլխով է անում՝ կարծես ողջունելով տղային։

Anglesey Sea Doo կենդանաբանական այգու տնօրեն Ֆրենկի Հոբրոն ուսումնասիրել է տեսանյութը և խոստովանել, որ չի կարող վստահաբար որոշել, թե որ տեսակին է պատկանում արարածը: Նրա կարծիքով՝ երկու տարբերակ կա։ Սա կա՛մ թռչուն է, կա՛մ խեցգետին, որը գտնվում է ավազոտ բլրի ներսում, որը ձևավորվել է մակընթացության պատճառով:

«Առանց լրացուցիչ տվյալների դժվար է ասել, թե ինչ կարող է լինել։ Սա մի տեսակ առեղծված է։ Բայց այն ունի ռացիոնալ և սովորական բացատրություն։ Ինչ էլ լինի, հաճելի է տեսնել, որ մարդիկ հետաքրքրվում են ծովային բնակիչների կյանքով», – եզրափակել է Հոբրոն։