Լրահոս
Միջազգային
20:22
15.07.22
153

Տաքսիների սկանդալի ֆոնին՝ Իտալիայի վարչապետը հրաժարական է տվել. նախագահը չի ընդունել դիմումը

 

Իտալիայի նախագահը չի ընդունել վարչապետ Մարիո Դրագիի հրաժարականի դիմումը: Նախագահ Մատարելլան առաջարկել է վարչապետ Դրագիին հաջորդ շաբաթ ելույթ ունենալ խորհրդարանում, ներկայացնել վարչապետի պաշտոնը թողնելու դրդապատճառները:

Դրագիի այս անակնկալ որոշումն է պատճառ դարձել, որ մոտ երկու շաբաթ արդեն բողոքի ցույցեր անող իտալացի տաքսիստները դադարեցրել են ակցիաները: Նրանք բողոքում էին Ուբեր տաքսիների ցանցի՝ Իտալիա մուտք գործելու թույլտվությունից, որ սպառնում է իրենց անգործ թողնել: