Լրահոս
Հասարակական
22:50
02.07.22
369

Թաղապետարանի աշխատակիցը Mercedes-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին

Img default alt hy

Այսօր՝ հուլիսի 2-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:00-ի սահմաններում, Երևանի բնակիչ, 31-ամյա Միքայել Ղ.-ն, իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով, Հանրապետության և Տպագրիչների փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ, 80-ամյա Ռայա Հ.-ին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, ապա օգնել է օպերատիվորեն ժամանած բժիշկներին՝ վիրավորին տեղափոխել «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Գ. Շամշյանի տեղեկություններով, վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ:

Նա աշխատում է Երևանի թաղապետարաններից մեկում: