Լրահոս
Հասարակական
13:45
09.09.22
101

Տ. Վիգեն արքեպիսկոպոս Այքազյանն ընտրվել է ԵՀԽ փոխմոդերատոր

Img default alt hy

Եկեղեցիների համաշխարհային խորհրդի 11-րդ ընդհանուր համաժողովի ընթացքում 120 երկրներ ներկայացնող ԵՀԽ կենտրոնական կոմիտեի անդամները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Գերաշնորհ Տ. Վիգեն արքեպիսկոպոս Այքազյանին ընտրել են ԵՀԽ փոխմոդերատոր։

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ՝ Եկեղեցիների համաշխարհային խորհրդի մոդերատորը և երկու փոխմոդերատորները գլխավոր քարտուղարի հետ միասին ղեկավարում են ԵՀԽ կենտրոնական կոմիտեն՝ վարելով կենտրոնական և գործադիր կոմիտեների նիստերը։