Լրահոս
Իրավական
18:39
07.01.26
198

Սյունիքի պարեկները ձերբակալել են ոչ սթափ և առանց վարորդական իրավունքի վարող վարորդի

Img default alt hy

Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի ծառայողները դեկտեմբերի 4-ին Ձորաստան-Ներքին Խոտանան խաչմերուկում ստուգման նպատակով կանգնեցրել են «Պորշ Կաեն» մակնիշի մեքենա։

Պարզվել է, որ 30-ամյա վարորդը սթափ չի եղել, իսկ մեքենան վարել է առանց վարորդական վկայականի։

Վարորդին տեղափոխել են Համայնքային ոստիկանության Կապանի բաժին, մեքենան՝ բաժնի հատուկ պահպանվող տարածք։ Զննությամբ բեռնախցիկում հայտնաբերվել է առանց համապատասխան փաստաթղթերի գազային ատրճանակ և 2 փամփուշտ։

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։