Լրահոս
Արցախ
17:37
09.09.22
90

Ստեփանակերտը մեկուսացված է Երևան-Բաքու խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններից. «Փաստինֆո»

Արցախի իշխանությունները մեկուսացված են հայ-ադրբեջանական, մասնավորապես՝ խաղաղության պայմանագրի նախագածի մշակման շուրջ բանակցություններից։ «Փաստինֆո»-ն է այսպիսի եզրակացություն արել՝ իր գրավոր հարցման՝ Արցախի նախագահի մամուլի խոսնակի պատասխանից:

Լուսինե Ավանեսյանն ասել է, որ «Արցախի  իշխանություններն այս պահին ներգրավված չեն  բանակցություններին»։ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը այսօր հայտարարել է, որ Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորումն այլընտրանք չունի։