Լրահոս
Արցախ
16:15
14.06.22
101

Ստեփանակերտի նոր թաղամասում մեկնարկել են թվով 3-րդ բազմահարկ շենքի կառուցման աշխատանքները

Img default alt hy

Ստեփանակերտի Տիգրան Մեծ փողոցի հարակից տարածքում կառուցվող նոր թաղամասում մեկնարկել են թվով 3-րդ բազմահարկ շենքի կառուցման աշխատանքները, տեղեկացնում են Արցախի քաղաքաշինության նախարարությունից։

Շենքը բաղկացած կլինի 3 մասնաշենքից և կունենա 9 հարկ։ Այժմ իրականացվում է մի մասնաշենքի հիմքի կառուցման աշխատանքները, իսկ մյուս երկուսինը կմեկնարկեն առաջիկայում։

Շենքի կառուցապատման աշխատանքները կատարում է «Պանտ» ՍՊ ընկերությունը՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով։