Լրահոս
Տարածաշրջան
22:40
09.03.23
122

Ստամբուլում կես միլիոն տուն են քանդելու, մարդիկ չգիտեն՝ ինչ անել․ թուրքերի փրկության գնացքն ու նավը

Ավերիչ երկրաշարժից հետո ուշքի չեկող Թուրքիայում նոր ցնցումների կանխատեսում են անում սեյսմոլոգները: 7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ կարող է լինել Ստամբուլում: Ընտրությունների պատրաստվող Էրդողանը այս ֆոնին չի խնայում կառուցապատման ու սեյսմիկ ռիսկերի կրճատման խոստումները, իսկ երկրաշարժից տուժածների կյանքը շարունակում է դժոխային մնալ: Շատերի համար օթևան են դարձել ծովափնյա Իսքենդերունի գնացքները: