Լրահոս
Իրավական
22:30
09.09.22
249

Սպանությունները շատացել են ու ավելի դաժան դարձել Հայաստանում

Մեր երկրում այս տարվա առաջին 7 ամսում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ մոտ 5 անգամ ավելացել են սպանությունները: Վիճակագրական կոմիտեի տվյալն է: Ընդհանուր հանցավորության աճ էլ կա՝ 33 տոկոս: 

Պատերազմում պարտության, սոցիալ-տնտեսական, հոգեբանական ծանր վիճակի, չարդարացված սպասելիքների հետ են հոգեբանները կապում այն, որ սպանությունները մեր երկրում սկսել են առանձնակի դաժան բնույթ կրել: Ոստիկանության գեներալ-մայորը վստահ է, որ պատճառը ոստիկանության անգործությունն է: Իրավապահները, գործը թողած, զբաղվում են չինովնիկների անվտանգությունը հսկելով, միտինգ ցրելով: