Լրահոս
Քաղաքական
21:49
23.11.24
261

Սուտ ասելով ման ա գալիս. արագաչափերը հանելու խոստումը դրժած Փաշինյանի նախընտրական գայթակղությունը

2018-ին արագաչափերը անձամբ փակող Փաշինյանը մտադիր է երթևեկությունը վերահսկող տեսախցիկների հարցը հանրաքվեի դնել՝ ընտրություններին ընդառաջ: 

Մինչ այդ, նա ներողություն է խնդրել այն մարդկանցից, որոնք մտածում էին, թե ինքը դա պիտի աներ և չի արել ու «այն մարդկանցից, որոնք պնդում էին, որ որևէ դեպքում դա պետք չէ անել և այսօր էլ պնդում են, որ իրենց փողոցներում պետք է արագաչափեր դնել»: