Լրահոս
Հասարակական
21:26
11.06.22
187

Սուրբ Հռիփսիմյանց կույսերի հիշատակն այս տարի տոնախմբելու է հունիսի 13-ին

Img default alt hy

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին Սուրբ Հռիփսիմյանց կույսերի հիշատակն այս տարի տոնախմբելու է հունիսի 13-ին:

Տոնին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Սուրբ Հռիփսիմե վանք կտարվեն Մայր Աթոռում պահվող Սուրբ Հռիփսիմե կույսի մասունքները:

Ժամը 10:30-ին վանքում կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ:

Սուրբ Պատարագի ավարտին սրբազան մասունքով կկատարվի նաև Անդաստանի արարողություն, կօրհնվեն աշխարհի չորս կողմերը: