Լրահոս
Հասարակական
22:05
09.06.25
202

«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը. օգնության են հասել փրկարարները

Img default alt hy

Հունիսի 9-ին, ժամը 14:45-ին ահազանգ է ստացվել, որ Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները քաղաքացուն պատգարակով մոտ 300 մետր իջեցրել են և մոտեցրել անձնական ավտոմեքենային։