Լրահոս
Հասարակական
21:35
08.01.26
370

Սուրբ Աստվածածնում մաքրագործման հատուկ կարգ կատարվեց կարգալույծ քահանայի խորան բարձրանալուց հետո

Img default alt hy

Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում մաքրագործման հատուկ կարգ կատարվեց, քանի որ Սուրբ ծննդյան տոնին խորան էր բարձրացել կարգալույծ հռչակված նախկին քահանա տեր Թադեն (ներկայում՝ Արամայիս Թախմազյան)։ Հայտնում է Սպուտնիկ Արմենիան։

Կարգն անցկացնելու համար Սուրբ Աստվածածին էր եկել Մայր աթոռի Գարեգին Ա կրթական կենտրոնի տեսուչ Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը։

Ըստ կարգի՝ խորանը լվացվեց սուրբ ջրով և գինով։