Լրահոս
Հասարակական
23:47
06.06.25
206

Սիսիանի դիրքերից մեկում այսօր մահացած ժամկետային զինծառայողը Տաշիրից էր, մեկ ամսից զորացրվելու էր. News.am

Img default alt hy

Սիսիանի դիրքերից մեկում այսօր մահացած ժամկետային զինծառայող Նարեկ Մարգարյանը Լոռու մարզի Տաշիր համայնքից էր։

News.am-ի տեղեկություններով` նա մեկ ամսից զորացրվելու էր։

Նարեկ Մարգարյանը սոցիալապես անապահով ընտանիքից էր, ուներ եղբայր, որն էլ ունի հաշմանդամություն։

Ավելի վաղ ՊՆ-ից հայտնել էին, որ հունիսի 6-ին՝ ժամը 13։00-ի սահմաններում, ՊՆ N զորամասի զինծառայող Նարեկ Արմանի Մարգարյանը մահացել է կայծակնահարության հետևանքով։

Նշել էին նաև․ «Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն»։