Լրահոս
Միջազգային
14:50
12.07.25
322

Սիրիայի նախագահը ժամանել է Ադրբեջան

Img default alt hy

Սիրիայի Արաբական Հանրապետության ժամանակավոր նախագահ Ահմեդ աշ-Շարաան հուլիսի 12-ին այցով ժամանել է Ադրբեջան, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայանում Ահմեդ աշ-Շարաային դիմավորել են Ադրբեջանի առաջին փոխվարչապետ Յագուբ Էյուբովը և այլ պաշտոնատար անձիք։

Ավելի վաղ սիրիական SANA պետական լրատվական գործակալությունը հայտնել էր, որ Ահմեդ աշ-Շարաան Ադրբեջան է մեկնում պաշտոնական այցով, սակայն այցի վերաբերյալ մանրամասներ չէր հաղորդել։