Լրահոս
Միջազգային
17:50
07.09.22
96

Շվեյցարացիները կազատազրկվեն, եթե ձմռանն իրենց տները 19 աստիճանից բարձր տաքացնեն

Շվեյցարացիներին սպառնում է ազատազրկում, եթե ձմռանն իրենց տները 19 աստիճանից ավելի տաքացնեն: Գազի դեֆիցիտի պայմաններում՝ եթե որևէ մեկը խախտի կառավարության որոշումը, կարող է տուգանվել:

Շվեյցարիայում օգոստոսի 31-ից ազգային արշավ է սկսվել գալիք ձմռանը էլեկտրաէներգիայի և գազի մատակարարման ընդհատումները կանխելու համար: Շվեյցարիան կոչ է արել հոկտեմբերից մինչև մարտ գազի սպառման ծավալը կամավոր կրճատել 15%-ով: