Լրահոս
Քաղաքական
19:57
24.11.25
205

Շտապում են կրճատել բանակում ծառայության ժամկետը. Ալիևի պատվե՞ր, թե՞ նախընտրական հնարք

ԱԺ պաշտպանության հանձնաժողովը հաստատեց Հայաստանում զինծառայությունը կրճատելու մասին նախագիծը: Այն հրատապ՝ 24 ժամվա ընթացքում կքննարկվի ԱԺ լիագումար նիստում: Իշխանությունն առաջարկում է 2026-ից 24-ամսյա պարտադիր ծառայությունը կրճատել մինչև 18 ամիս՝ մեկուկես տարի՝ սա համարելով բանակի գրավչության բարձրացման հերթական քայլերից մեկը: Խորհդարանական ընդդիմությունն այս քայլը նախընտրական հնարք է համարում և պնդում՝ երկրի անվտանգության ամենազգայուն հարցում իշխանությունը վտանգավոր քաղաքականություն է վարում: