Լրահոս
Միջազգային
19:50
10.07.22
285

Շոլցը Գերմանիային էներգետիկ անվտանգության խնդիրներ է կանխատեսել

Img default alt hy

Գերմանիային էներգետիկ ռեսուրսներով ապահովելու հարցը դեռ երկար կմնա օրակարգում, ասել է կանցլեր Օլաֆ Շոլցը տեսաուղերձում։

Նրա խոսքով` իշխանությունները փորձում են հնարավորինս պատրաստվել հնարավոր դեֆիցիտին։ Խոսքը, ի թիվս այլ բաների, հեղուկ բնական գազի խողովակաշարերի և տերմինալների կառուցման, ինչպես նաև էներգիայի վերականգնվող աղբյուրների գործարկման մասին է։ Միևնույն ժամանակ, Շոլցը մանրամասնել է, որ նման միջոցներ կպահանջվեն առաջիկա ձմռանից հետո։