Լրահոս
Միջազգային
12:54
13.09.22
90

ՇՀԿ-ն կքննարկի Մյանմայի հայտը երկխոսության գործընկերոջ կարգավիճակ ստանալու համար

Img default alt hy

ՇՀԿ-ի երկխոսության գործընկերոջ կարգավիճակ ստանալու՝ Մյանմայի հայտը կքննարկեն կազմակերպության պետությունների ղեկավարների՝ սեպտեմբերի 15-16-ին կայանալիք հանդիպմանը: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտարարել Է ՌԴ նախագահի ՇՀԿ-ի գործերի հատուկ ներկայացուցիչ, Ռուսաստանի ԱԳՆ-ի հատուկ հանձնարարությունների դեսպան Բախտիեր Խակիմովը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովը կանցկացվի 2022 թվականին Սամարղանդում:

«Պետությունների ղեկավարների խորհրդի առաջիկա նիստում կքննարկվի ՇՀԿ-ի երկխոսության գործընկերոջ կարգավիճակ ստանալու՝ Մյանմայի հայտը»,-ասել Է Խակիմովը:

«Կազմակերպությունում անդամակցություն տրամադրելու մասին խոսք չկա»,-ընդգծել Է նա: Խակիմովը հիշեցրել Է, որ հայտը ներկայացվել Է դեռ անցյալ տարի: ՇՀԿ-ն միջազգային կազմակերպություն Է, որը հիմնվել Է 2001 թվականին: Նրա մասնակիցների թվում են՝ Հնդկաստանը, Ղազախստանը, Չինաստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը, Պակիստանը և Ուզբեկստանը:

ՇՀԿ-ի դիտորդ երկրներն են՝ Աֆղանստանը, Բելառուսը, Իրանը և Մոնղոլիան, գործընկեր-երկրներն են՝ Ադրբեջանը, Հայաստանը, Կամբոջան, Նեպալը, Թուրքիան և Շրի Լանկան: 2021 թվականի սեպտեմբերին Դուշանբեում կայացած ՇՀԿ-ի գագաթնաժողովում սկսվել Է Իրանին կազմակերպության մեջ ընդունելու և Եգիպտոսին, Քատարին ու Սաուդյան Արաբիային երկխոսության գործընկերոջ կարգավիճակ տրամադրելու ընթացակարգը: Այս տարի Բելառուսը պաշտոնապես հայտ Է ներկայացրել որպես լիիրավ անդամ ՇՀԿ-ին միանալու վերաբերյալ: