Լրահոս
Հասարակական
13:52
10.09.22
183

Շղթայական վթար՝ «Զվարթնոց» օդանավակայանի խաչմերուկում

Img default alt hy

Այսօր՝ սեպտեմբերի 10-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։15-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի՝ Երևանյան փողոցում՝ «Զվարթնոց» օդանավակայանի խաչմերուկում, բախվել են 3 Mercedes, Ford Transit և Opel մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝ վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների ինքնությունը։