Լրահոս
Հասարակական
23:54
17.11.25
264

Շղթայական վթար՝ Մալաթիայում. Հետիոտնը հայտնվել է մեքենաներից մեկի անիվների տակ

Img default alt hy

Այսօր ավտովթար և վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։10-ի սահմաններում Սեբաստիա և Միքայելյան փողոցների խաչմերուկում` «Մալաթիա մոլի»  դիմաց, բախվել են «Range Rover», «Audi», «Mazda» և «Nissan» մակնիշների ավտոմեքենաները, ընթացքում ավտոմեքենաներից մեկը վրաերթի է ենթարկել կին հետիոտնի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկված կինը շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնություն է ստացել, ապա տեղափոխվել հիվանդանոց։

Դեպքի փաստով  նախաձեռնվել է քրեական վարույթ։