Լրահոս
Հասարակական
13:15
29.08.22
262

Շղթայական ավտովթար՝ Երևանում․ կա վիրավոր

Img default alt hy

Այսօր՝ օգոստոսի 29-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։50-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի՝ Հյուսիսային ավտոկայանի հարևանությամբ բախվել են Mercedes ML320, Honda Conceptor, Nisan March, Opel Astra մակնիշի ավտոմեքենաները։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է հիվանդանոց։ 

Երթևեկությունը նշված հատվածում պարեկների կողմից ժամանակավորապես դադարեցվել է։ 

Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների ու վիրավորի ինքնությունը։