Լրահոս
Քաղաքական
11:59
09.09.22
160

Շառլ Միշելը ողջունել է հայ ռազմագերիների ազատ արձակումը

Img default alt hy

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը ողջունել է հինգ հայ ռազմագերու ազատ արձակումը, որը հետևել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների օգոստոսի 31-ին Բրյուսելում կայացած հանդիպմանը:

«Ողջունում եմ ևս հինգ հայ գերիների հանձնումը: Այն տեղի է ունեցավ երկկողմ ձևաչափով բանակցության արդյունքում, ինչի համար ողջունում եմ և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին: Հումանիտար բոլոր առկա խնդիրների լուծումը առանցքային առաջնահերթություն է»,- նշել է Միշելը թվիթերի իր էջում: