Լրահոս
Քաղաքական
19:35
11.06.25
423

Սեյրան Օհանյանը հրապարակել է իմպիչմենտի համար «Հայաստան» խմբակցության բոլոր պատգամավորների ստորագրությունները

Img default alt hy

Հայաստան խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը հրապարակել է խմբակցության բոլոր 28 պատգամավորների ստորագրությունները՝ Նիկոլ Փաշինյանին իմպիչմենթի ենթարկելու համար։

«Սրանք «Հայաստան» խմբակցության բոլոր 28 պատգամավորների ստորագրություններն են, որոնք, բավարար չեն իմպիչմենտի գործընթացը սկսելու համար։

Մանիպուլյացիաների փոխարեն հարկավոր է ուժերը կենտրոնացնել ՔՊ և անկախ պատգամավորների ստորագրությունները ստանալու ուղղությամբ։

Մեր ստորագրությունների հրապարակումից հետո «Հայաստան» խմբակցության պատգամավորների թիրախավորման արշավի շարունակության դեպքում, կարծում ենք՝ այլևս բոլորը կարող են եզրահանգումներ իրականացնել գործընթացի իրական նպատակների վերաբերյալ»,- գրել է Օհանյանը։